Հայաստանը և Եվրոպական Միությունը նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններում մոտենում են եզրափակիչ փուլին: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եվրոպական Միության հետ մենք մեկնարկել ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, մինչ այսօր կայացել է բանակցությունների 9 փուլ: Հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարին: Կարծում եմ, որ մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին: Համարյա համաձայնեցված են ճնշող մեծամասնությունը այն դրույթների, որոնք ներառված են այդ փաստաթղթի մեջ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ մոտակա օրերին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնված պատվիրակություն, որի կազմում կլինեն նաև ՀՀ-ի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցողները: Նախարարը կարծիք հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կունենան հայտարարել, որ ավարտին են հասցվելու բանակցությունները Եվրոպական Միության հետ:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=200153&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել