Картинки по запросу աժ1995թ.-ին ընտրված առաջին գումարման ԱԺ-ում ՀՀՇ-ն գերակշռում էր իշխող «Հանրապետություն» դաշինքի կազմում, որը ներառում էր նաև անկախ պատգամավորների մի զգալի հատված (117-ից 40 պատգամավոր) և այլ փոքր կուսակցություններից որոշակի թվով ներկայացուցիչներ (16 պատգամավոր): Այս կառուցվածքը նպաստեց «Հանրապետություն» դաշինքի արագ փլուզմանը և 1997թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` խորհրդարանում մեծամասնության կորստին:

1999թ. և 2003թ. ԱԺ մեծամասնական մանդատներով ընտրված պատգամավորներն ազդեցիկ դեր ունեցան խորհրդարանում ներկայացված քաղաքական շահերի հավասարակշռությունը փոխելու առումով: Այս մեծամասնական պատգամավորները, որպես կանոն, ունենալով ձեռնարկատիրական փորձ, համալրեցին իշխող կուսակցությունների շարքերը: Այս հանգամանքը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու այն թեզը, որ հայաստանյան քաղաքական դաշինքները հիմնականում լինում են արհեստական և կարճ կենսագրական են ունենում:

Խորհրդարանում կուսակցական ցուցակներով տեղերի աճող թիվը խրախուսում է մի կողմից փոքր կուսակցությունների միջև ընտրական մեծ դաշինքների ստեղծումը, մյուս կողմից նպաստում փոքր կուսակցությունների ցուցակներից նշանավոր գործիչների՝ առավել մեծ հնարավորություններ ունեցող կուսակցությունների ցուցակներում հայտնվելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել