Aysor.am-ը գրում է.
2016 թ-ին ընդլայնվել է Հայաստանի միջազգային իրավապայմանագրային դաշտը: Ըստ ՀՀ ԱԳՆ 2016 թ. գործունեության հաշվետվության, ստորագրվել է 108 միջազգային համաձայնագիր և 33 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 95 և ուժի մեջ մտել 60 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ:
ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել է շուրջ 85 իրավական ակտերի նախագիծ:
Ըստ հաշվետվության, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 148 000 քաղաքացի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



