Ավստրիայում պատրաստվում են արգելել փարանջան և նիկաբըAysor.am-ը գրում է.

Ավստրիայի խորհրդարանը երեքշաբթի քննարկելու է կառավարության ներկայացրած օրինագիծը, որի համաձայն ամբողջությամբ արգելվելու է հասարակական վայրերում կրել մահմեդական կանանց գլխաշոր, որն ամբողջությամբ փակում է դեմքը:

Նախագծի քննարկումն բարձրացրել է քննադատության ալիք, բայց նախարարները վստահ են, որ  նման հանդերձանքը կոպտորեն  հակասում է եվրոպական բաց հասարակության սկզբունքին:

«Մենք հավանության ենք արժանացրել օրինագիծը, որով արգելվելու է բոլոր տիպի մահմեդական հագուստները, որոնք փակում են դեմքը: Դա հեշտ որոշում չէր: Եղել են և դեմ, և կողմ ձայներ», - ասել է Ավստրիայի կանցլեր Քրիսթիան Քերնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել