Tert.am-ը գրում է․

Իրաքում անհայտ անձինք հաշվեհարդար են տեսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր դահիճի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրաքյան լրատվական աղբյուրները:

«Անհայտ զինված խմբավորումը կիրակի` հունվարի 29-ին, վերացրել է ԻՊ-ի ամենահայտնի դահիճին, այսպես կոչված` Աբու Սայաֆին», -տեղի գործակալություններից մեկին հայտնել է երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:

Նշվում է, որ նրա դեմ ծուղակ են լարել Մոսուլից արևմուտք ընկած ալ-Դավաս շրջանում: Դահիճը դանակի մի քանի վնասվածք է ստացել  և մահացել է տեղում: Այլ տեղեկությունների համաձայն` դարանակալած անձինք նրա ուղղությամբ կրակ են բացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել