Գերմանիայի Ռոստոկ քաղաքի բնակիչը մի քանի տարի խուսափել է շան հարկ վճարելուց` նրան ներկայացնելով որպես ոչխար, հայտնում է Focus-ը:
Պարբերականի տվյալներով՝ տարօրինակ «ոչխարին» ուշադրություն է դարձրել անցորդներից մեկը, նայելով այն բանին, թե ինչպես է տղամարդը ման տալիս տնային կենդանուն: Ուշադիր անծանոթը տղամարդուն խնդրել է ցույց տալ կենդանու փաստաթղթերը, սակայն նա ասել է, որ ինքը ման է տալիս ոչխարի, որը տեղի անասնաբուժական ծառայությունում կարիք չունի գրանցման և չի ենթարկվում հարկերի:
Անցորդը կասկածել է և ոստիկանություն կանչել: Սակայն ոստիկաններին չի հաջողվել ճշտել կենդանու ցեղային պատկանելությունը: Հաջորդ օրը անասնաբույժը եզրակացրել է, որ դա շուն է:
Շան տիրոջը սպասվում է տուգանք: Բացի այդ, նա պետք է վճարի շան հարկը մի քանի տարվա համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել