Ներդրումային դաշտի խթանման գրավականներից մեկը կարելի է համարել հարկային դաշտում տնտեսվարողների հանդեպ համապատասխան վերաբերմունքն ու «խստությունը»:
Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում ՊԵԿ-ի կողմից իրականացվել է 9128 ստուգում և ուսումնասիրություն: Սա բավականին դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ տնտեսվարողների նկատմամբ առկա է ավելի սակավ ուշադրություն, ինչը հնարավորություն է տալիս վերջիններին գործելու և զարգացնելու իրենց տնտեսությունն ավելի քիչ լարվածության պայմաններում:
Հիշեցնենք, որ 2015 թվականին ստուգումների և ուսումնասիրությունների թիվը կազմել էր 19 020:
Կարող է կարծիք ձևավորվել, որ սակավ ստուգումները կարող են նպաստել սև շուկայի զարգացմանը, այնինչ նախորդ տարվա վերջին երկու ամիսների հավաքագրած 104 միլիարդ դրամի եկամուտները խոսում են այն մասին, որ հարկային մարմինների մոտ ստացվում է խուսափել ազատականացման բացասական էֆեկտներից: