Ծանոթացեք Կարա Բրուկինսի եւ նրա երեխաների՝ Ջադայի, Ռոմանի, Դրյուի ու Հոուպի հետ։
Կարան 2 անհաջող ամուսնություն է ունեցել՝ բռնություններով լի, նրան նաև հետապնդել է հոգեկան շեղումներ ունեցող մի մարդ։ Այս ամենը անհանգստացնում էին նրա ընտանիքին։
«Ես ու երեխաներս ավելիի կարիք ունեինք»,- ասում է նա։
«Ես ամաչում էի ու անհանգստանում էի, որ նրանք չունեն ոչ մի ինքնավստահություն։ Նրանք անպաշտպան էին»։
Սրանք էին պատճառները, որ նրանք ընտանիքով (երեխաներն այդ ժամանակ 17, 15, 12 ու 2 տարեկան էին) սկսեցին կառուցել սեփական տունը, քանի որ գնելու համար միջոցներ չունեին։
Միակ խնդիրն այն էր, որ նրանք գիտելիքներ ու փորձ չունեին, բայց դա չկանգնեցրեց նրանց։
Նրանք բանկից 150.000 դոլար վարկ վերցրին անհրաժեշտ նյութերը գնելու համար, իսկ YouTube-ի ուսուցանող հոլովակներն ու թիմային աշխատանքը օգնեցին իրականացնել երազանքը։