Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է մոտ ապագայում այցելել Մոսկվա։ Ինչպես հաղորդում է YIC իրանական կայքը, այս մասին հաղորդել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահդի Սանաին։ Նրա խոսքով՝ այժմ ընթանում է այցի պլանավորման գործընթաց։
Սանաին նման հայտարարությամբ հանդես է եկել Թեհրանում Ռուսաստանի և Իրանի հարաբերություններին նվիրված համաժողովին։ Նա հավելյալ տեղեկատվության չի տրամադրել նախագահի այցի վերաբերյալ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Ռոհանին Մոսկվա կժամանի հունվարին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



