Newmag.am-ը գրում է.
Կարճաժամկետ և հստակ նպատակների համար անհրաժեշտ է պլանավորում, չեկեր և SMART- աղյուսակներ: Դիզայներ Ալեքսանդր Վոլոշինը հորդորում է, ավելիին հասնելու համար հույսը չդնել այդ օգտակար հուշարարների վրա:
«Նպատակներին հասնելուց առավել բարդ, նաև առավել պարզ բան չկա: Այդ մասին հրատարակվել են հազարավոր գրքեր, իրենց անհաջողական համարող անգրագետների հաշվին, շատերը միլիոններ են աշխատել»:
SMART նպատակներ
S (specific, կամ կոնկրետ) — սա անհրաժեշտ է նպատակին հասնելու առաջին քայլերի համար
M (measurable, կամ չափելի) — նպատակի մաշտաբները չափելու համար է պետք
A (achievable, կամ հասանելի) — համադրել իրականության և շրջապատի պայմանների հետ
R (realistic, կամ իրատեսական, պրագմատիկ) — նպատակի հետագա կենսունակության ծրագիր
T (timed, կամ ժամանակի մեջ հստակեցված) — հստակեցնել նպատակին հասնելու հստակ ժամկետները:
Հստակ նշված են բոլոր SMART-նպատակները և դրանց հասնելու պայմանները: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է հասնել դրանց, նույնիսկ սկսել գնալ դեպի նպատակը:
Նպատակների ձախողման պատճառները
Անորոշություն: Նպատակն անորոշ ձևակերպելու դեպքում, անհասկանալի և աղոտ է դառնում նաև դրան հասնելու ճանապարհը: Անորոշ նպատակի օրինակ կարող է լինել այսպիսի արտահայտությունը` ուզում են դառնալ պարող: Դա իրականում գրեթե ոչինչ է: Իրականում պարող դառնալու համար պետք է հստակեցնել այսպես` ես ուզում եմ դառնալ պարող, դրա համար ուղիղ մեկ տարի շաբաթը 5 անգամ, 3 ժամ պարի դասերի եմ գնալու:
Ինչու՞. նպատակին հասնելու համար նախ պետք է պատասխանել այս հարցին, հակառակ դեպքում նպատակն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնա միմիայն նպատակ: Ձեր օրգանիզմն պարզապես չի հատկացնի բավականաչափ էներգիա ու ջանք այդ նպատակին հասնելու համար, հատկապես եթե առաջանան խնդիրներ կամ գայթկղվենք ինչ-որ բանով: Մոտիվացիան պետք է լինի պարզ ու հասկանալի` փող վաստակել մեքենա գնելու համար, հանգստանալ աշխատանքից, թարմացնել բնակարանի կահույքը և այլն:
Մարտահրավեր: Դրայվն առաջանում է այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին կարողանում ես անել ավելիին, քան թույլ են տալիս հնարավորությունները: Շատ հաճախ մարտահրավերը քողարկված է հենց նպատակի մեջ` մի բան է աղյուսե պատ շարել, մեկ այլ է` եկեղեցի կառուցել:
Դեդլայն: Ժամանակի սահմանափակումը և դեդլայները հզոր ներազդում են ուղեղի վրա: Իմանալով, որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, սկսում ես արագ ու արդյունավետ կենտրոնանալ ամենակարևորի վրա: Նույնիսկ եթե նպատակը շատ բարդ է, պետք է սահմանել դեդլայն, գնալ մի քանի քայլ առաջ, հանգստանալ ու նորից շարունակել:
Էներգիայի բաշխում: Ավելի ճիշտ է կենտրոնանալ մեկ կամ առավելագույնը երկու նպատակի վրա: Դրանից ավելիի դեպքում, սպառվում է ձեր էնեգիան` բաշխվելով մի քանի ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



