Քրդերն աննախադեպ հաջողություն են գրանցում Սիրիայում: Քրդական ռազմական միավորումները պայքարում են ինչպես ԻՊ-ի այնպես էլ թուրքական բանակի և սիրիական թուրքմենների՝ «Սիրիայի ազատ բանակ» դեմ: Երեկ քրդական աղբյուրները տարածեցին հաղորդագրություն, որ կարողացել են հարվածներ հասցնել թուրքական զինուժին Սիրիայում և պատճառել լուրջ վնասներ: Այսօր արդեն Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ Սիրիայում թուրքական բանակը կրել է մարդկային կորուստներ: Քրդական աղբյուրները՝ մասնավորապես «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) ռազմական միավորումը, հայտարարել է, որ կարողացել են թուրքական բանակից առգրավվել հսկայական ծավալի զենք և զինամթերք, ինչպես նաև զինտեխնիկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: