Մեծ Բրիտանիայում հոսպիտալացվել է դերասան Անտոնիո Բանդերասը։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դերասանը տեղափոխվել է Սուրեի հիվանդանոց, որը տեղակայված է իր տան մոտ։

Նշվում է, որ 56-ամյա դերասանը մարզումների ժամանակ ուժեղ ցավ է զգացել կրծքավանդակի հատվածում, որից հետո շտապ օգնության մեքենան նրան հիվանդանոց է տեղափոխել։ Տեղեկատվության համաձայն՝ դերասանը որոշ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից։

Բանդերասը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 2016թ․։ Նա բնակություն է հաստատել Կոբհեմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել