Վերջին շրջանում ադրբեջանական «բազմամշակութայնություն» (մուլտիկուլտուրալիզմ) կոչված ծրագիրը սկսել է ավելի սուր կերպով քննադատվել իրանական մամուլում:
Իրանական կողմը, ծրագրի հետ կապված, կատարում է երկու հիմնական փաստի շեշտադրում, որոնք բացահայտում են ծրագրի բուն նպատակները.
1) Ծրագրի նպատակը «բազմամշակութայնության» քողի տակ շիայականության արմատախիլ անելն է Ադրբեջանական Հանրապետությունում: Ուստի պատահական չէ, որ 2016թ.-ը, չնայած հայտարարված էր «բազմամշակութայնության տարի» Ադրբեջանում, սակայն հենց 2016թ.-ին այդ երկրում ձերբակալվեցին և բանտերում այժմ էլ դաժան կտտանքների են ենթարկվում բազմաթիվ շիա հոգևորականներ: Բացի այդ՝ հենց 2016թ.-ին ընդունվեցին օրենքներ, որոնք արգելեցին երկրի մեծամասնություն կազմող շիայադավաններին (85%) իրենց կրոնական սուրբ ծեսերի, ինչպես օրինակ՝ Աշուրայի ժամանակ, դուրս գալ փողոց:
2) Ադրբեջանում ամրապնդել հրեաների դիրքերը, հատուկ պայմաններ ստեղծել հրեական համայնքի զարգացման և մեծացման համար, որի վերջնական նպատակը Ադրբեջանում սիոնիզմի հաստատումն է:
Իրանական օրաթերթերից մեկում տեղ գտած այս ծաղրանկարում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն է` երկու ձեռքերը մեկնած հրեաներին, իսկ ձախ կողմում կանգնած հրեան պահել է ձեռքերում մի պաստառ, որի վրա գրված է «մուլտիկուլտուրալիզմ»: