Image resultՍերժ Սարգսյանի հրամանագրով Խորեն Լևոնյանն արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:

Համապատասխան հրամանագրում ասվում է․«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան, հաղորդավար Խորեն Արմենի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել