Картинки по запросу կյանք ու կռիվՉէէ, ախպեր, էն չի...

Նայում եմ Արցախյան հերոսամարտի մասին հերթական ֆիլմն, ու ինձ չի լքում արհեստականության մի ինչ-որ զգացում՝ չի համոզում, չի համոզում, էլի... Լեննականցին լեննականցու ակցենտի անհաջող նմանակումա անում, սցենարն արհեստականա, կցկտուր, չես ջոգում՝ ով ով ա, սաղ խառնվում են իրար սիրելով ու չսիրելով, կռիվները արհեստական են, Շուշին չկա...

Ու էլի սենց բաներ՝ պարտադի՞ր ա, որ Արցախյան հերոսամարտին նվիրված բոլոր ֆիլմերում հերոսները մեռնեն։ Չեմ հասկանում՝ ինչ հիվանդագին մի մոտեցում է, մենք ուզում ենք երջանիկ, հաղթական վերադարձած տղերքի մասին ֆիլմեր նայել, ոչ թե հերոսական ու... լացկան... և դժբախտ վերջով: Հա, զոհվել են, ընկել են ընտիրները, բան չունեմ ասելու, բայց ֆիլմը կոչված է մասսա տանել լավն ու բարին, պայծառն ու հերոսականը, օրինակ ծառայել։ Արցախյանի մասին արդեն երկրորդ ֆիլմն է, որ հերոսը մահանում է, հա, որ տասնյակ ֆիլմեր ունենայինք երջանիկ ավարտով ու մի երկու սենց, բան չէի ասի, բայց սենց երկու ֆիլմ ու երկուսում էլ հերոսը մահանում է... Որ ի՞նչ։

Մեկ էլ ես մի բան չեմ հասկանում՝ ինչու են արդեն երկրորդ ֆիլմում արցախյանին մեկնող գլխավոր հերոսները... փախած՝ մեկը ոստիկանից, մյուսը՝ կյանքից, մեկը՝ անհաջող ու երևի թե հանցագործ, մյուսը՝ կոմպլեքսների գերի... Հա, լավ, Դուշման Վարդանը կամ Պետոն տենց են եղել, Ասկոլկեն տենցա եղել, տո կարգին, էս տղերքի մասին ֆիլմ հանեք ու... հերիքա լացեք, հերիիքա, մենք հաղթել ենք։

Օֆֆֆ, եսիմ է, տեսնես՝ մի օր արցախյանի մասին մի կարգին, լիամետրաժ ֆիլմ կնայե՞մ։ Թե չէ նման ֆիլմերը, ոնց որ, անվստահ իրենց հաջողությանը, զուտ հերոսներին սպանելով են ձգտում հանդիսատեսից էմոցիա պոկել ու ֆիլմին դրական կարծիք ապահովել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել