Ինչպես իր ժամանակին գրել է Մովսես Խորենացին, մենք թեպետ փոքր ժողովուրդ ենք, սակայն մեր աշխարհում  հիշատակության արժանի շատ գործեր են կատարվել: Այդպիսի մեծագործություններից է իրոք մեր հայկական կինոն: Մեր ժողովուրդը ոչ միայն սիրում, այլև պաշտում է հայրենական ֆիլմերը: Ու ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ խաղում էին իրոք փայլուն դերասաններ, այլև, որ այդ ֆիլմերն ունեին հրաշալի սցենարիստներ: Ու հերոսների լեզուն էլ այնքան վառ ու «համով» էր, որ այդ ֆիլմերի բազմաթիվ արտահայտություններ ու դարձվածքներ դարձել են թևավոր խոսքեր և օրգանապես մտել մեր լեզու, և մենք առօրյա կյանքում օգտագործում ենք դրանք` հաճախ անգամ չմտածելով, թե որտեղից են: Հավանաբար չկա հայկական որևէ ֆիլմ (կամ անգամ հայ դերասանների մասնակցությամբ, հիշենք «Միմինոն»), որից հետո մենք գոնե մեկ արտահայտություն կյանքում չօգտագործենք, լինի դա դասական գործ` «Պեպո», «Նվագախմբի տղաները», «01-99», ավելի ուշ` «Հարսնացու հյուսիսից» կամ վերջին շրջանի` թեկուզ «Մեր բակը»:

 «Հարսնացու հյուսիսից» ֆիլմին այս իմաստով դասական է, այդ ֆիլմում չկա մի արտահայտություն, որը թևավոր խոսք դարձած չլինի.

   

Картинки по запросу հարսնացուն հյուսիսից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել