Картинки по запросу երկրաշարժ ֆիլմԱհավոր ուժեղ ու ծանր կինո էր, ես իրոք զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք քլնգում էին կինոն, թե բա խի ա ռուսերեն լեզվով, խի ա մեջը շատը գրաֆիկա, խի շատ բաներ չկա և այլն, և այլն։ Նախ՝ եկեք հասկանանք, որ կինոն գեղարվեստական էր, այլ ոչ թե փաստավավերագրական, ռուսերեն էր, քանի որ բացի մեզանից՝ պետք ա նայեին շատ ու շատ այլ երկրներում, որտեղ ևս սպասում էին, որովհետև իրանք էլ էին օգնել էտ օրերին։ Շատ չափավոր ու սրտին կպնող կինո էր, դերասանական խաղի մասին բան չասեմ` փայլում էին սաղ, էն լավ դերերից մինչև վատ դերերը, սցենարը ընտիր էր, շատ բան սովորացրեց, ընտանիքից եթե դաժէ մեկն ու մեկին ողջ էին գտնում, շատ էին ուրախանում, գոնե մահացած գտնեին, էլի կուրախանային, որ գտել են... Չգիտեմ, ծանր էր շատ, մամաս, որ էտ ամեն ինչը ապրել ա, իրա աչքերով տեսել ա, ու եթե ինքը հավանեց ու գովաց, ուրեմն՝ իրոք որ վերջն էր։ Չեմ փոշմանում, որ նայել եմ թե՛ «Կյանք ու Կռիվը», թե՛ «Երկրաշարժը», երկուս էլ ստացված էին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել