Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել է ու մամուլով տարածել, որ իրենց վերջին օրերին հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ Ֆեյսբուքում։ Որպես ապացույց՝ նրանք հրապարակել են այդ կոտրած էջերի լոգին֊գաղտնաբառերը։ Արդեն հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է։ Իսկ դուբլիկատների եւ դատարկ գրառումների զտումից հետո մնում է ընդամենը 370 կոտրված օգտատեր։ Որոնց ցուցակը կցում եմ, քանի որ մարդիկ կարող են լինել, որ տեղյակ չլինեն, որ իրենց կոտրել են։ Գաղտնաբառերը հեռացրել եմ։ Միայն լոգիններն են, որոնք երեք տեսակի են՝ մեյլ, հեռախոս եւ լոգին անուն։
Կից նյութն`այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10154981291273781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել