1. Այն հերոսամարտի մասին չէր, այլ պատերազմի ու դրա ողբերգականության, մարդու ինքն իրեն հաղթելու սխրանքի:2. Այն դրամա էր, այլ ոչ թե բանակի փառաբանման պաթոսով լցված շաբլոնային տեսաֆիլմ:
3. Դրա հասցեատերը հայաստանյան դիտողը չի, այլ համաշխարհային, որը այլ կերպ է ընկալում պատերազմը ու նրան պետք է հասկանալի դարձնել, որ այն մեր ընտրությունը չէ, որ այն իսկապես ողբերգություն է առաջին հերթին մարդկային առումով:
4. Երբեք չի կարելի էս կարգի ֆիլմերն անցկացնել պրոպագանդայի պրիզմայով: Դա էժանացնում է թե՛ ֆիլմը, թե՛ դրա միջոցով ներկայացվող հերոսամարտը: Նման ֆիլմերը երկար կյանք չեն ունենում, նստվածք չեն տալիս: Ես հիշում եմ այդպիսի ֆիլմ. եթե չեմ սխալվում «Չկրակված փամփուշտներ» վերնագրով: Կարո՞ղ եք այն դիտել երկրորդ անգամ: Ես չեմ կարող նայել որպես արվեստի գործ: Բայց այն կցուցադրեմ երեխայիս հայկական ոգին, ինքնազոհողության պատրաստակամությունը, հաղթանակը և դրա անհրաժեշտությունը մեկ անգամ ներկայացնելու համար: Այս ֆիլմը նման խնդրի լուծմանը չի ուղղված: Այն գործ է, որն ուղղված է նրան, որ անգամ պատերազմի ավարտվի տասնամյակներ անց դիտես, չհոգնես ու փնտրես նոր շերտեր, նոր ասելիք ու ամենակարևորը տեսնես մարդուն իր վախերով, թուլություններով, իր մենակությամբ, սխրանքին տանող մարդկային ներքին մղումներով, մարդկային աժեքներով: Դուք կդիտեք այս ֆիլը տարիներ անց և դա կլինի ռեժիսորի հաղթանակը: Բայց այն պետք դիտի առաջին հերթին աշխարհի մարդը:
Միով բանիվ սա փորձ է արցախյան պատերազմի թեմատիկայով աշխարհի հետ խոսելու պատերազմի նրան ընկալելի լեզվով: Իսկ այդ ընկալմամբ պատերազմում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում, բայց միշտ պարտվում է մարդը (կարդացեք Հեմինգուեյի գործերը):
5. Ֆիլմը զերծ չէր թերություններից, որոշ հատվածներում նույնիսկ կոպիտ: Կարելի է սցենարի ու սյուժետային լուծումների մասով լիքը առարկություններ ներկայացնել: Բայց սա մասնագիտական բանավեճի հարթություն է:
Ես սա ընկալում եմ թեև ոչ որպես կինոընտրության շեդևր, բայց դեպի համաշխարհային կինո հայաստանյան ժամանակակից կինոյի հաջողված քայլ, նոր չափորոշիչ, որից ցածր այլևս չպետք է գործեր ստեղծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



