Մի օր այս մարդը ամբաստանվում է մի մեծ ոճիր գործելու հանցանքով:
Խեղճը շփոթված էր այս ամբաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր: Մի պահ հիշեց իր ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշեց դիմել նրանց օգնության: Նա իր երեք ընկերներին էլ տուն կանչեց ու ասաց·
Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի:
Երկրորդը ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում
Երրորդը, որի սիրո վրա կասկածում էր, ընկերանում է նրան մինչև դատավորի ատյանը ու քաջությամբ պաշտպանում նրան: Նա այնքան ճարտասանությամբ ու անկեղծությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում:
Ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկերներ: Առաջինը՝ հարստությունները, երկրորդը՝ բարեկամները, իսկ երրորդը՝ իր բարի գործերը:
Բայց չէ՞ որ դժվար ու ծանր պահերին է զգացվում մարդու ճշմարիտ ընկերը: Երբ մարդը մեռնում է և ներկայանում Աստծու դատաստանին, ամենից առաջ հարստություններն են, որ լքում են նրան: Բարեկամները գնում են մինչև գերեզման ու ետ դառնում: Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան: