Հեռո՛ւ մնա հավատի ճշմարտությունը խեղաթյուրող դատարկ վեճերից, որոնք մարդկանց Աստծուց հետզհետե հեռացնելուն են ծառայում միայն: Այդպիսի խոսքերի թողած թույնը քաղցկեղի նման կրծում է մարդուն: Այդպիսի խեղաթյուրող վիճասերներ էին Հիմենեոսն ու Ֆիլետոսը, որոնք շեղվեցին ճշմարտությունից և քանդեցին շատերի հավատը՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել: Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում: Դրա վրա գրված է. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավ գործերից»:(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:15-19)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1587629141264192
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



