Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախյան պատերազմի հերոսների և նրանց արժանի ժառանգների՝ Ապրիլյան պատերազմի հերսոների հետ:
Մեր զրուցակիցն է Թալիշում Ապրիլյան պատերազմի օրերին զինվորական պարտականություններն իրականացրած, պատերազմի մասնակից-հերոս Ռաֆայել Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փոփոխություն նկատվեց բանակում պատերազմից հետո, Ռաֆայելը նշեց, որ մինչ պատերազմն էլ, պատերազմից հետո էլ բանակում ամեն ինչ դրական էր. «Միջանձնային հարաբերություններում մի փոքր ավելի մեծ ջերմություն նկատվեց, սակայն մինչ պատերազմն էլ, պատերազմից հետո էլ հարաբերությունները լավն էին»:
Իսկ ահա թե անձամբ իր մեջ պատերազմը շատ բան փոխեց: «Նախկինում, եթե ինչ-ինչ հարցերի ավելի երեխայական հայացքներ ունեի, հիմա ավելի հասուն եմ ընկալում»,- նշում է Ռաֆայելը:
«Կա՞ր վախ, և որտե՞ղ է թաքնված պատերազմի վախը» հարցին, հերոսն անկեղծ պատասխանեց. «Միայն աննորմալ մարդը կարող է չվախենալ պատերազմի ժամանակ: Վախը յուրաքանչյուրի մոտ յուրովի է արտահայտվում: Այդ պահին մեր մտածմունքները մինչև տուն ու հարազատներ չէին հասնում, այդ պահին մտածում էինք մեր կողքին կանգնած զինվորների, մեր ծառայակից ընկերների մասին, որպեսզի ոչ ոքի բան չպատահի»:
Ամբողջական հոդվածն այստեղ



