Armfootball.com-ը գրում է.
 Գյումրիի «Շիրակի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Դավիթ Մարիկյանը կարիերան կշարունակի Գերմանիայի Ռեգիոնալ լիգան ներկայացնող «Էլվերսբերգում»: Ֆուտբոլիստը ArmFootball.com-ին հայտնեց, որ նոր ակումբի հետ ստորագրել է կես տարվա պայմանագիր: 

Նշենք, որ Դավիթ Մարիկյանը սկզբնական շրջանում հանդես կգա ակումբի երկրորդ թիմում և մարզավիճակ ձեռք բերելուց հետո կտեղափոխվի գլխավոր թիմ: Դավիթ Մարիկյանը հայտնեց, որ խաղային պրակտիկայի խնդիր ունի ներկա պահին:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (հարավ-արևմուտք) ընթացիկ առաջնությունում «Էլվերսբերգը» կայացած 23 տուրից հետո վաստակած 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել