Panorama.am-ը գրում է.
 Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանի « Վեր կաց, եղբայր իմ» երգի տեսահոլովակը բանակին նվիրված գրեթե բոլոր տոներին  հեռուստաեթերում է: Հոլովակում նկարահանված  Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է,  թե ինչպես ստեղծվել այն:
 «2006 թ. էր, ՀՀ ՊՆ Զինուժի մոնտաժայինում հավաքվել էին Վրեժ Իսրայելյանը (այն ժամանակ վարչության պետը, իրականում մեր ավագ ընկերը), Աշոտ Գևորգյանը (այն ժամանակ «Զինուժի» ղեկավարը, բայց կրկին ավագ ընկերը, ներկայումս արդեն պահեստազորի գնդապետ), Արթուր Ղարայանը  (այն ժամանակ «Զինուժի» գլխավոր օպերատորը), Արմեն Մովսիսյանը ու ես:
 Քննարկում էինք Արմենի երգերից մեկի հոլովակի նկարահանման հարցը: Միտքը Աշոտինն էր, Արմենի հետ ինչ-որ թեթև քննարկում էին ունեցել արդեն, և հավաքը կոչված էր ընդլայնել քննարկման շրջանակները: Արմենը շատ սկեպտիկորեն էր վերաբերվում հոլովակներին ընդհանրապես ու ընտրված երգի առումով մասնավորապես, հոլովակները «կլիպ» անվանելով և չվստահելով ժամանակակից այդ ժանրին: Աշոտը հանգստացնում էր Արմենին, ասելով, որ որևէ ընդհանուր բան չի լինելու «կլիպի» բազմաթիվ դրսևորումների հետ, ու կնկարենք իրականում երգին արժանի տեսաշար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել