Ես կցանկանայի, որ հունվարի 28-ը տոն չլիներ, որ 1992 թվականին բանակ կազմավորված չլիներ: Այո, դա այսօր իմ երազանքն է: Ես կցանկանայի, որ Եռաբլուր չլիներ, ես կցանկանայի, որ ապրիլյան պատերազմի հերոսներ չլինեին, բայց, ցավոք, մենք այդ մասին կարող ենք միայ երազել, որովհետև մեր հարևանները միշտ երազել են գրավել մերը:
1992-ին եթե բանակ չկազմավորվեր, Հայաստանն այսօր չէր լինի, շնորհակալություն բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդկանցից մինչև այս պահին դիրքեր կանգնած տղերքին: Փառք ընկածներին, պատիվ վերադարձածներին: Լույս Արծիվներին ու ժպիտ դիրքապահներին:
Շնորհավոր, 25-ամյա բանակ, պարտադրված պատերազմում հաղթանակած բանակ...
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/kh.edgar/posts/1030182177087130
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել