Wedding.am-ը գրում է.
Փառապանծ բանակի սպա լինելու հպարտությունը նախորդ տարի կրկնապատկվեց: Հաղթանակած բանակը ընդամենը մի քանի օրում կերտեց նոր հաղթանակ՝ թշնամուն ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայրենիքի համար պայքարում հայի ոգին անպարտելի է:
Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի ազատամարտիկների միությանը կից գումարտակի կազմում էր նաև միության երիտասարդական թևի «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը, ով երդվել էր՝ պատերազմն ավարտելուն պես կամուսնանա իր ընտրյալի՝ Սոնյայի հետ և հավերժ սիրո երդում կտա հենց զինվորական համազգեստով:
Հարութի և Սոնյայի սիրո պատմությունը համալսարանական տարիներին է սկիզբ առել, երբ Հարութը 2012 թվականին բանակում ծառայությունն ավարտելուց հետո կիսատ թողած ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ