«Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել՝ հիվանդանոցի հեղինակություններից մեկը՝ «Վրացի Կարեն» մականունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա և պոկել նրա ականջը։ Տուժողին վիրահատել են։ ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ժխտեց կատարվածը. «Սուտ է, նման բան չկա»։ Մինչդեռ ՔԿՎ-ից հաստատեցին. «Հունվարի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Ս. Կ.–ն հայտանաբերվել է ձախ ականջի վնասվածքով։ Տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Կալանավորված անձին մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Կատարվում է հետաքննություն»,– ասաց հանրային կապերի ղեկավար Գոռ Ղլեչյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել