Image resultOperativ.am-ը գրում է․

Իռլանդիայի հոգեբանները կիսվել են այն տվյալներով, որոնք ստացել են արտասովոր հետազոտության ընթացքում: Գիտնականները հավատացել են «ազգանվան ազդեցությանը» մարդու վրա: Ազգանունը որոշակի կերպով փոխկապակցված է մարդու կյանքի և կենսակերպի տարբեր գործոնների հետ: Այս մասին գրում է «МедикФорум»-ը:

Գիտնականները պարզել են, որ «խոսող» ազգանունները համապատասխանում են մարդկանց հիմնական բնավորության գծերին:

«Ազգանվան ծագումը կարող է կապված լինել մարդու ճակատագրի հետ, ինչը կարևոր դեր է խաղում նրա բնավորության ստեղծման հարցում: Այսպիսով, այն կարող է ազդել անգամ առողջության և ճակատագրի վրա»,- նշել են հոգեբանները:

Որպես օրինակ՝ նշվում է Բրեյդի ազգանունը, որը նշանակում է դանդաղ: Պարզվել է, որ այս ազգանունն ունեցող մարդկանց մոտ դանդաղանում է սրտի բաբախյունը: Կամ Ֆեթ ազգանունով մարդիկ, որը նշանակում է գեր, հաճախ են ճարպակալման հետ կապված խնդիրներ ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել