Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ Հայկական բանակի տոնի առթիվ: Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել կատարված հերոսությունների ու սխրանքների համար։ Հազար շնորհակալություն:
Սիրելի մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորներ դաստիարակելու համար: Աստված տա, որ արցունքները ձեր աչքերից լինեն միայն կարճատև կարոտից և ձեր զինվորներին տունը դիմավորելուց:
Սիրելի գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար: Հուսամ, որ լավագույնս եք հասկանում մեր ապագա մարտահրավերները ու պատրաստվում հենց ապագա խաղաղությունն ապահովելու համար:
Սիրելի սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար:
Սիրելի զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով՝ պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունն ու խաղաղ առօրյան: Ամեն օր և հատկապես 2016-ին դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ հզոր եք, խիզախ եք ու անվախ: Փառք մեր բոլոր անմահ հերոսներին:
Իմ Հայկական բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը:
Դուխով