Փոքր խոհանոցի ներքին հարդարանքը
Ցանկացած խոհանոցի հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը որոշում է այսպես կոչված աշխատանքային եռանկյունը՝ «սառնարան-լվացարանակոնք-գազօջախ» համադրությունը:
1. Ստանդարտ տարբերակ № 1՝ սառնարանը պատուհանի մոտ
Սխեման պարզ է, բավական գործուն է և հարմար է նրանց համար, ում լվացքի մեքենան բաղնիքում է դրված:
2. Ստանդարտ տարբերակ № 2՝ սառնարանը պատուհանի մոտ
Իրերը վերադասավորել ենք, բայց ինչպես առաջին դեպքում, խոհանոցում քիչ է ազատ տեղ մնում…
3. Գազօջախը և լվացարանակոնքը՝ պատուհանի մոտ
Գազօջախը և լվացարանակոնքը փողոցի պատուհանին նայող պատի մոտ դնելու դեպքում ազատված տեղում կարելի է սառնարանը դնել: Մեծ դարակները հնարավորություն կտան բավական շատ խոհանոցային պարագաներ տեղավորել:
4. Հիմնական աշխատանքային տարածքը՝ պատուհանի մոտ
Կարելի է փորձել աշխատանքային եռանկյունը տեղավորել պատուհանի մոտ, իսկ կուտակված պարագաները տեղավորել կախովի պահարանների մեջ: Մանևրերի համար շատ ավելի ազատ տեղ է մնում:
5. Ճաշելու տարածքը՝ հյուրասենյակում
Ճաշելու տարածքը հյուրասենյակ տեղափոխելու դեպքում առաջադրանքը հեշտանում է: Աշխատանքային տարածքը կարելի է զգալիորեն մեծացնել և ազատորեն տեղավորել լվացքի և սպասք լվացող մեքենաները:
6. Ճաշելու տարածքը՝ պատուհանի մոտ
Պատուհանագոգը լայն սեղանիկով փոխարինելով՝ պատուհանի մոտ կարելի է պատուհանի մոտ երկու հոգու համար ճաշի հարմարավետ տեղ պատրաստել: