Նոր քաղաքական տեխնոլոգիա՞, թե՞ ազգը պառակտելու փորձ:
Այս օրերին հնչում և գրվում են մի քանի հայտարարություններ, որոնցով իբր թե փորձում են ՀԱՅ Առաքելական Սուրբ եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ` ասելով, թե կաթողիկոսը չպիտի մասնակցի նախագահի երդմնակալության արարողակարգին: Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր` նետված ազգի միասնականությանը ու տհաճ հարված հոգևոր արժեքների դեմ. կլինեն ստահակներ, որ կասեն՝ ճիշտ է ասում, թող չմասնակցի, կաթողիկոսը թող չգնա... Բայց մի՞թե արդեն ընդունված ծիսակարգը, որը ուղղակի ծիսակարգ է և ոչ իրավական կանոնակարգ, պիտի նման շահարկումների առիթ դառնա... Կամ ո՞վ են այդ ուժերը, որ ընտրության առաջ են դնում եկեղեցուն... Մի՞թե այն բարեպաշտ, քրիստոնյա հայը, ով ասում էր, թե եկեղեցին իր համար արժեք է, որ ինքը հավատացյալ է... Իսկ հավատացյալը տեղյակ չի՞, որ իր հավատը չպիտի փորձի... Մեկ անգամ ևս բացեք Աստվածաշունչ ու մի անհատով` կաթողիկոսով, մի փորձեք ձեռնոց նետել մեր հոգևոր սրբությանը` մեր եկեղեցուն... Դուք դրա իրավունքը չունեք` հեռու քաշեք ձեռքերը ու եկեղեցուն մի սարքեք խաղալիք ձեր քաղաքական խաղերի համար... Ժողովրդին մի լարեք...առանց այդ էլ ձեր նմանները արդեն 20 տարուց ավել փորձում են եկեղեցու դեմ տրամադրել հայ ազգին...կտրել իր հոգևորից ու նետել անորոշության բերանը... Մի՛ դարձեք հերթական պառակտիչը...Խաղաղություն բոլորիս... Աստված դատավոր...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/582544908423138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել