Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հունվարի 30-31-ին Վրաստան կայցելի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
 «Այցի շրջանակներում նախատեսվում են գլխավոր քարտուղարի պաշտոնական հանդիպումներ Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 Նշվում է, որ Յագլանդը կհանդիպի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ԱԳՆ ղեկավարի, արդարադատության նախարարի և քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման հարցերով պետնախարարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել