Image result for եղանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները: 

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Դիլիջանի ոլորաններում, Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Վանաձոր և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում  առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզի Մարմարաշեն, Արթիկ, Մարալիկ քաղաքներում բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել