2016 թվականին Հայաստանը արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 7.4%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 782.9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20%-ով, իսկ ներմուծումը կազմել է 3 մլրդ 292.4 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 1.6%-ով:
Հարկ է նշել, որ չնայած Հայաստանից արտահանման ծավալները զգալի աճել են, բացարձակ արտահայտությամբ արտահանումը շուրջ 2 անգամ ավելի պակաս է, քան ներմուծումը: Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 2 տրիլիոն 265.6 մլրդ ՀՀ դրամի առևտուր: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 20%-ով: