«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի իրավական բարեփոխումների նպատակը միջազգային ուղևորափոխադրումների անվտանգության բարձրացումն ու սպասարկման որակի բարելավումն է: Խոսքը վերաբերում է և՛ կանոնավոր, և՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին»,-այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը :
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոփոխված օրենքով վարչական պատասխանատվությունը հասցվել է մինչև 300.000 դրամի:
«Որպեսզի անվանացուցակը ձևական բնույթ չկրի, այն պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս գալիս, այնպես էլ հանրապետություն մուտք գործելիս։ Պետք է լինի նույն անվանացուցակը` առավելագույնը 10 տոկոս տարբերությամբ»,- ասաց նախարարի տեղակալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



