Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 27-ին կրկին հետաձգեց Նորք Մարաշում 2015 թվականի նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէր ներկայացել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:
Վերջինս հայտարարել էր, որ դատարան կարող է տեղափոխվել միայն պատգարակով և մասնակցել նիստերին պառկած վիճակում, մինչդեռ բժշկական տեղեկանքի համաձայն՝ Շիրխանյանի առողջական վիճակը գնահատվել էր բավարար, ինչը թույլ էր տալիս նրան ներկա գտնվելու նիստերին: Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով` նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 17-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



