Aysor.am-ը գրում է.
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչև փետրվարի 22-ը, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորությունները ժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/01/27/%D4%BC%D5%82%D5%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF/1202028
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



