Tert.am-ը գրում է.

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 և հետաձգվել 15 չվերթ, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Яндекс.Расписание ծառայության տրամադրած տվյալներին:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ի մոսկովյան բաժնի ղեկավարը նախազգուշացրել է մոտ ժամանակներում մայրաքաղաքում սպասվող ուժեղ քամու, ձնաբքի և ձյան կուտակումների մասին: Վարչության կանխատեսումների համաձայն` եղանակային անբարենպաստ պայմանները կպահպանվեն մինչև հունվարի 27-ի տեղական ժամանակով ժամը 10:00-ն:

Яндекс.Табло ծառայությունը տեղական ժամանակով ժամը 8:45-ի դրությամբ հայտնել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 11 և չեղարկվել 2 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 4 և չեղարկվել 4 չվերթ: «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել