Վարդենյաց լեռնանցքը փակ էՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ – Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել