Image resultՊաղեստինի նախագահի ռազմավարական գծով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտարարել է, որ իր երկիրը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության կողմից փոխանցված 221 մլն դոլարը, հայտնում է RIA Novosti-ն:

«Օբամայի կառավարության նշանակած վերջին գումարը մենք արդեն ստացել ենք: Նրանք արդեն փոխանցել են այդ փողերը»,- ասել է քաղաքական գործիչը:

«Մենք հույս ունենք, որ Թրամփի կառավարությունը կշարունակի այդ քաղաքականությունը, որը վարում էին նրան նախորդողները»,- խոստովանել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի խորհրդականը:

Ավելի վաղ The Times of Israel-ը հայտնել էր, որ Թրամփը սառեցրել է Պաղեստին փոխանցվող 221 մլն դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել