Լեհաստանը և Լիտվան չեն համաձայնվի իրենց տարածքում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր գաղտնի բանտերի ստեղծմանը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերադառնալ արտասահմանում ԿՀՎ գաղտնի բանտերի ցանցի օգտագործմանը: Այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Լեհաստանի վարչապետ Բաետա Շիդլոյին և Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսին:
 Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ բոլոր ռազմավարական հարցերում, սակայն մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն: «Մարդկանց խոշտանգումները չեն հանդիսանում ընդունելի: Եվ դա ոչ միայն իմ դիրքորոշումն է, այլ նաև իմ երկրի դիրքորոշումը»,- Լիտվայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
 Հունվարի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին արտասահմանում ԿՀՎ գաղտնի բանտերի ցանցի օգտագործման և կասկածյալների հարցաքննության կոշտ մեթոդների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի մասին: Սպիտակ տունը հերքում է այդպիսի նախագծի նախապատրաստումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել