Շվեդական փոքրիկ Ուփսալա անունով քաղաքի ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ ուղիղ եթերում բռնաբարություն է կատարվում: Աղջկա վրա հարձակում են գործել երեք միգրանտներ արաբական ծագումով և տեղում կատարվածը ուղիղ հեռարձակել ֆեյսբուք սոցիալական ցանցում, գրում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով շվեդական «Էքսպրեսսեն» պարբերականին:
Համացանցից նյութերի մի մասը հեռացվել է, սակայն որոշ մասը, այդուհանդերձ հաջողվել է պահպանել: Շուրջ 20 տարեկան երիտասարդներ աղջկա հետ մի բնակարանում են: Նրանցից մեկի ձեռքին հրազեն է, իսկ մյուսը կնոջ վրայից պատռելով հանում է հագուստը և նետում նրան անկողնու վրա: Իսկ մյուսները զվարճանալով այդ տեսարանից լուսանկարվում են կատարվածի ֆոնին: Պահպանված նյութի մի մասում էլ երևում է՝ ինչպես է միգրանտներից մեկը բարձրաձայն բղավում աղջկա վրա, իսկ աղջիկն էլ փորձում է զանգահարել մեկին, օգնություն խնդրել:
Այդ պահին ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր, և ուղիղ եթերում հանցագործությունն ավարտվում է: Ըստ աղբյուրի, այժմ հարձակում գործած անձանց նկատմամբ քննություն է ընթանում, և նրանք մեղադրվում են առանձնապես ծանր բռնաբարություն կատարելու համար: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն իսկ դատված է եղել՝ ավազակային հարձակման ու թմրանյութեր պահելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2017/01/26/%D5%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80/1715955
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել