Newmag-ը գրում է.Ընտրության օրը Ինիդիանապոլիսի պիցերիայի տիրուհին` Կրիստալ Օ’քոնարը, բոլորի համար մի-մի բաժակ վիսկի լցրեց ու կենաց ասեց` Աստված իմ, օրհնիր Դոնալդ Թրամփին, օրհնիր նաև մեր Մայքլին: Հենց այդ պիցերիայում է սկսվել ԱՄՆ նոր փոխնախագահի, Թրամփից հետո երկրորդ քաղաքական դեմքի` Մայքլ Պենսի զարմանահրաշ կարիերան:
Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա հուլիսից, երբ տիկին Կրիստալը հրաժարվեց վարձով տալ իր պիցերիայի տարածքը գեյերի հարսանիքի համար: Կրիստալը դա արեց վստահ` հղում անելով «Կրոնական ազատության մասին ակտ»-ին, որը հենց նոր ստորագրել էր Ինդիանայի նահանգապետ Մայքլ Պենսը: Այդ ակտում որևէ խոսք չկար ոչ հոմոսեքսուալների, ոչ էլ նրանց հարսանիքների մասին: Մայքլ Պենսը չէր էլ պատկերացնում, թե այդ ակտը ինչ հետևանքներ կունենա: Ընդամենը երեք ամիս անց բռնկվեց դաշնային սկանդալ, երբ իռալանդուհի, խանդոտ կաթոլիկ միսիս Օ’քոնարը հայտարարեց, որ իր տարածք ոչ մի հոմոսեքսուալ ոտք չի դնելու: Համառ գեյերը մեկ այլ ռեստորան գնալու փոխարեն, տիկնոջը դատի տվեցին` պահանջելով, որ թույլ տա իրենց հենց իր պիցերիայում անել հարսանիք: Միսիս Օ’քոնարը բոլոր լրատվամիջոցներին հայտարարեց, որ միասեռ ամուսնություններն իրեն սարսափեցնում են, ավելին, ինքը պատրաստ է փակել իր ռեստորանը, բայց ոչ մի դատարան ի զորու չէ իրեն ստիպել, որ թույլ տա տղամարդկանց իրար հետ ամուսնանալ: Տիկինը նույնիսկ իրավական օգնություն խնդրեց նահանգապետից` հստակեցնելով, որ իր պիցերիայում ճաշել միասեռականներին թույլ կտա, բայց ամուսնանալ` ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



