Դիմում եմ, կներեք արտահայտություններիս համար, այն ճպուռ տնօրեններին ու իրենց վաճառողներին կամ վաճառողուհիներին, որոնք, մարդկանց լոխի տեղ դնելով, փորձում են անորակ հագուստները այսպես ասած սաղացնել: Գրեթե մեր բոլոր խանութները գտնվում են անմխիթար վիճակում: Ասենք օրինակ կեդիներ են պատահում, վրեն մի 35000 կրակած գինը, բայց անորակության գագաթնակետն են: Այսինքն՝ հնարավոր է, որ մի քանի շաբաթ հագնես ու թափելու բան լինի` կողքերից բացվի և այլն, կամ գունավոր շապիկ լինի` առաջին հայացքից գեղեցիկ տեսք ունենա, սակայն որոշ ժամանակ հետո իր տեսքը ամբողջովին կորցնի: Եվ այդ ամենից հետո հեղինակավոր բրենդների խանութ կամ առևտրային համալիր են կոչվում: Բարձր գների դեպքում` ապրանքներն էլ թող որակով լինեն: Պետք է օրինակ վերցնել ԱՄՆ-ից: Այդ երկրի հագուստները շատ երկար ժամանակ կարող են ծառայել քեզ: Եվ վերջում ավելացնեմ, որ հագուստ կամ ցանկացած իր գնելու դեպքում շուտ մի վստահեք վաճառողներին: Իրենց համար բոլորովին տարբերություն չկա, թե դուք ինչ եք գնելու, և հեշտությամբ կարող են ձեզ խաբել և սխալ խորհուրդներ տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել