Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 0,5 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից տեղեկանում ենք, որ արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին 2015-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել է 7,4 տոկոսով և կազմել 5 մլրդ 75 մլն դոլար։
Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար՝ աճելով 20 տոկոսով, ներմուծումը կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար՝ աճելով 1,6 տոկոսով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 510 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1814116552186817&id=100007654697428&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել