Հայաստանի էներգետիկ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները դարձնում են այն ավելի գրավիչ: Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը, որի թիրախում արևային կայանների կառուցման համար ներդրումների ներգրավման հնարավորությունների քննարկումն է, որի շրջանակներում ներդրողներին կներկայացվի արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթը:
Խոսքը գնում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորության մասին: Աշխտանքների արդյունավետ իրականացման դեպքում կայանը պատրաստ կլինի 2018 թվականին: Բացի այս ծրագրից՝ առկա են ևս 5-ը: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 40 օտարերկրյա ընկերություններ, որոնց ներգրավումը հնարավորություն կտա ստանալ այս ոլորտում ամենացածր սակագինը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ancudardz/posts/956905917777395?notif_t=close_friend_activity¬if_id=1485415939600886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել