Wnews.am-ը գրում է.
Հայազգի դերասանուհի Անժելա Սաֆարյանն ամերիկյան «Westworld» սերիալում մարմնավորում է անբարոյական կնոջ կերպար, իսկ սցենարը հագեցած է բաց տեսարաններով: Այսօր «Westworld»-ի անկեղծ կադրերը ողողել էին հայկական համացանցը՝ դառնալով քննարկման թեմա: Դեռևս 2011թ-ին, երբ Անժելան հայտնվեց «Maxim» ամսագրի սեպտեմբերի ու «FHM» ամսագրի նոյեմբերի համարի էջերին՝ կիսամերկ նկարներով, նշեց. «Այդ ամենը, այդ նկարները գործի մի մասն է: Անկապ բաներ են: Պետք է` անում ես»:
Շարունակելով ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայտնի հայուհիների՝ Wnews.am– ն այսօր անդրադառնում է Անժելա Սաֆարյանին:
Կարիերա
Անժելան ծնվել է 1983թ հունիսի 30-ին Երևանում: 4 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ: Հայրը մասնագիտությամբ դերասան է և հենց նա էլ բացահայտել է դստեր տաղանդը: Նախքան դերասանուհի դառնալը Անժելա Սարաֆյանը երկար ժամանակ զբաղվել է բալետով:
Սարաֆյանի դեբյուտը կինոյում 2000թ-ին էր՝ Judging Amy սերիալում: Նա հայ հեռուստադիտողին ավելի հայտնի է ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի 2012 թ.-ին թողարկված «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունից, ինչպես նաև՝ Կարին Հովհաննիսյանի «1915» և Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմերից:
Նկարահանվել է մի շարք ամերիկյան հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։ Այդ թվում՝ «Տարագիր», «Բաֆֆի», «Սարսափների ամերիկյան պատմություն» , «Մթնշաղ», «Westworld» և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ