Մեր օրերում շատ աղջիկներ ԱՄՆ-ում ստուգում են իրենց ընկերոջ հավատարմությունը, բայց դա անում են բավական անսովոր ձևով:
Նրանք մասնակցում են «Բռնել դավաճանին» առցանց նախագծին: Ամեն ինչ այսպես է արվում՝ ոչինչ չկասկածող երիտասարդի համար թակարդ են լարում՝ նրա մոտ սեքսուլ աղջիկ ուղարկելով: Նա երիտասարդին հանդիպում է հասարակական վայրում և սկսում է բացեիբաց սիրահետել: Այդ ընթացքում նրանց խոսակցությունները և գործողությունները տեսագրում է տեսախցիկը, իսկ երիտասարդի սիրելին ուղիղ եթերով հետևում է տեղի ունեցողին՝ մոնիտորի մոտ նստած:
Իհարկե, Մայքլին (այսպես է գլխավոր հերոսի անունը) կարծես դիտավորյալ գրավիչ լատինամերիկուհու հետ են հանդիպեցրել:
Մյուս կողմից՝ նրա ընկերուհին է նախաձեռնել ստուգումը և հայտ է ներկայացրել շոուի կազմակերպիչներին:
Երևի նա ակնկալել է, որ իր սիրելին հավատարիմ կլինի, բայց ոչ…