ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել սահմանի պաշտպանության և ներգաղթի վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը:
 Ավելի վաղ Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը հայտնել էր, որ հրամանները կպարունակեն այնպիսի միջոցառումներ, ինչպես սահմանին «ֆիզիկական արգելքների» կառուցումը, քրեական անցյալով անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը, այն քաղաքների դաշնային ֆինանսավորումից հրաժարումը, որոնք կհրաժարվեն ներգաղթյալներին հանձնել դաշնային իշխանություններին:
 Նրա խոսքերով` առաջնահերթություն կլինի ԱՄՆ-ից այն մարդկանց արտաքսումը, որոնք գտնվում են երկրում անօրինական և դատապարտվել են երկրի տարածքում կատարած հանցագործությունների համար: Պատժաժամկետի լրանալուց հետո նրանց կտրվի «մեկ ուղղությամբ տոմս»: Սփայսերի խոսքերով` արտաքսվածների հայրենի երկրները նրանց հետ կընդունեն իրենց քաղաքացիներին վիզա չտրամադրելու սպառնալիքի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել