Ծովով ճանապարհորդելն իսկական հաճույք է, հատկապես երբ դա անում ես սեփական զբոսանավով՝ գեղեցիկ, հարմարավետ և շքեղ:

 

Զբոսանավ «A»

Աշխարհում ամենամեծ զբոսանավ«A»-ն պատկանում է ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյին: Նավի անվանումը գալիս է սեփականատիրոջ և նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունների սկզբնատառերից (վերջինիս կարող եք տեսնել լուսանկարում՝ լողավազանի կողքին): Զբոսանավի կառուցման համար սեփականատերը ծախսել է $300 մլն, և այն ստեղծել է հայտնի դիզայներ Ֆիլիպ Ստարքը: Երկարությունը 120 մ է (մոտավորապես այնքան, ինչքան կստացվի, եթե ֆուտբոլի և բասկետբոլիդաշտերը դնենք իրար կողքի): Զբոսանավն ունի երեք լողավազան, որոնցից մեկն ունի ապակե հատակ: Պատկերացրեք, վերջինս միևնույն ժամանակ որպես առաստաղ է ծառայում ներքևի հարկում գտնվող դիսկոտեկի սենյակի համար:

 

«Maltese Falcon»

Այս արագաշարժ զբոսանավը նման է XVIII դարի ծովահենային նավի: Այն հարուստ է բարձր տեխնիկայով և ղեկին կարող է ընդամենը մեկ մարդ նստել: Զբոսանավում ժամանցի շատ տարբերակներ կան՝ հյուրերը կարող են ջրային դահուկավազքով զբաղվել, նավակներ և սկուտերներ վարել, երեկոյան տախտակամածի վրա ֆիլմեր դիտել, ամենահամեղ կոկտեյլները խմել: Այս բոլոր հաճույքներն արժեն շաբաթական $400,000:

 

«Մոնակոյի փողոցներ»

Սա միայն զբոսանավի նախագիծ է, և եթե ինչ-որ մի հարուստ մարդ որոշի կառուցել այն, ապա այն կլինի բոլոր ժամանակների ամենախելահեղ զբոսանավը: Դրա համար անհրաժեշտ է միայն $1,1 միլիարդ:

 

«Azzam»

2013 թ. դրությամբ սա աշխարհի ամենամեծ զբոսանավն էր՝ 180 մ երկարությամբ: Ըստ տարածված ոչ հավաստի լուրերի՝ շքեղ զբոսանավի սեփականատերը Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն է՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը: Հարթակի վրա ուղղաթիռ և սուզանավեր կան: Նավը ծառայում է 500 մարդկանց և լի է այնքան վառելիքով, որքան որ բավարար է ողջ աշխարհով ճամփորդելու համար՝ առանց որևէ նավահանգստում կանգ առնելու:

 

«Ջազ»

Զահա Հադիդի դիզայնով նախագծված այս զբոսանավը կարծես ծովային հսկա կենդանի լինի: Այս ավանգարդ զբոսանավը բոլոր այն միլիարդատերերին և հանրահայտ աստղերին, որոնք շրջում են դասական զբոսանավերով, նախանձի գիրկը կնետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել